Սևանում հեծանվանավակով հեռացել են ափից, այնուհետև` լողալով վերադարձել
ԱԻՆ փրկարար ծառայությունում օգոստոսի 1-ին՝ ժամը 18։38-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում Սևանա լիճն է ընկել 4 քաղաքացի և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել: Պարզվել է, որ 1996թ. ծնված Ա. Ստեփանյանը, 1995թ. ծնված Հ. Թադևոսյանը, 1990թ. ծնված Ն. Ավագյանը և 1987թ. ծնված Ս. Մինասյանը հեծանվանավակով հեռացել են ափից, այնուհետև լողալով վերադարձել: Ըստ աղբյուրի, զոհեր և տուժածներ չկան:
Սևանում հեծանվանավակով հեռացել են ափից, այնուհետև` լողալով վերադարձել
ԱԻՆ փրկարար ծառայությունում օգոստոսի 1-ին՝ ժամը 18։38-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում Սևանա լիճն է ընկել 4 քաղաքացի և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:
Պարզվել է, որ 1996թ. ծնված Ա. Ստեփանյանը, 1995թ. ծնված Հ. Թադևոսյանը, 1990թ. ծնված Ն. Ավագյանը և 1987թ. ծնված Ս. Մինասյանը հեծանվանավակով հեռացել են ափից, այնուհետև լողալով վերադարձել: Ըստ աղբյուրի, զոհեր և տուժածներ չկան: