Լրահոս

01.08.2012 17:27


Պահանջում են Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին տրամադրել բոլոր փաստաթղթերը

Պահանջում են Վահե Ավետյանի  իրավահաջորդի փաստաբաններին տրամադրել բոլոր փաստաթղթերը

«Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Վաղը` 17:30-ին, Ոստիկանության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա` հետեւյալ պահանջով.

հանրային մեծ հնչեղություն ունեցող Հարսնաքարի գործով Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների արդյունավետ քննություն ապահովելու պահանջի նման անտեսումն անհամատեղելի է ոստիկանության բարձր մակարդակով բազմիցս հնչեցված` գործի հրապարակային քննություն ապահովելու հավաստիացումների հետ: 
Որպես առաջին քայլ` պահանջում ենք անհապաղ փաստաբաններին տրամադրել սույն գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը»։

Այս խորագրի վերջին նյութերը