Ս.թ հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը այցով Հայաստանում են գտնվում ՉԺՀ ռազմական գիտությունների ակադեմիայի մասնագետները: Այցի շրջանակում օգոստոսի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հին Չինաստանի ռազմական տեսաբան և զորավար, «Երկ ռազմարվեստի վերաբերյալ» գրքի հեղինակ Սուն Ցզիի գաղափարներին, կյանքին և գործունեությանը նվիրված գիտաժողով: Սուն Ցզիի ռազմարվեստի ազդեցության ներքո ստեղծվել է Հին Չինաստանի հետագա ռազմական գրականությունը:
Գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետեր, բանակային կորպուսի հրամանատարներ և տեղակալներ, ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՉԺՀ ռազմական կցորդը, ռազմական տեսաբաններ: Գիտաժողովի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Գիտաժողովի ընթացքում դասախոսությամբ հանդես է եկել ՉԺՀ Ռազմական գիտությունների ակադեմիայի աշխատակից, ավագ գնդապետ Ժեն Լին: ՉԺՀ ռազմական գիտությունների ակադեմիայի մասնագետները պատասխանել են հայ զինվորականներին հետաքրքրող մասնագիտական հարցերին:
Չինական ռազմարվեստին նվիրված գիտաժողով ՀՀ ՊՆ-ում