Լրահոս

01.08.2012 18:10


Նարեկացի արվեստի միությունում սկսվում է 7-ից 16 տարեկան երեխաների հայտերի ընդունում

Նարեկացի արվեստի միությունում սկսվում է 7-ից 16 տարեկան երեխաների  հայտերի ընդունում

Նարեկացի արվեստի միությունում սկսվում է 7-ից 16 տարեկան երեխաների  հայտերի ընդունում:

Օգոստոս ամսվա ընթացքում երեխաները կանցնեն Սուրբ Պատարագի սերտողության և երգեցողության դասեր Կանադայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի երաժիշտ և խմբավար Վարուժան Մարգարյանի ղեկավարության և Լուսինե Սարգսյանի դաշնամուրային նվագակցության ներքո:

Սրան զուգահեռ՝ հայտեր ներկայացրած երեխաները կարող են նաև մասնակցել Նարեկացի արվեստի միությանը կից գործող նկարչության ստուդիայի պարապմունքներին, որի շրջանակում կուսանեն ակադեմիական նկարչության հիմունքներ ու վարպետություն: Նկարչության դասընթացը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում՝ շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ: Դասընթացները վարում է նկարչուհի Սևան Նագգաշյանը: 

Այս խորագրի վերջին նյութերը