Լրահոս

01.08.2012 16:03


Սիրիայի սահմանին կանգնած թուրքական տանկերը վարժանքներ են սկսել

Սիրիայի սահմանին կանգնած թուրքական տանկերը վարժանքներ են սկսել

Որոշ թուրքական լրատվամիջոցներ հաղորդում են, որ Սիրիային սահմանակից Մարդինի նահանգի Նուսայբինի շրջանում սկսվել են տանկային վարժանքներ: Խոսքը  սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա ընկած տարածքի մասին է:

Վարժանքների ընթացքին հետևում են քրդաբնակ այդ շրջանում զինծառայություն կատարող բարձրաստիճան հրամանատարները: Տեղաբնակները նշում են, որ այս շրջանում տարիներ շարունակ տանկային վարժանքներ չեն անցկացվել: Դրանց մասնակցում է 25 տանկ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրք հրետանավորներն ու հրթիռայինները սկսել էին հետաքրքրվել Սիրիայում տիրող կլիմայական պայմանների մասին: Ի դեպ, այսօր Թուրքիայում արդեն իսկ մեկնարկել է Բարձրագույն ռազմական խորհրդի նիստը, որը նախագահում է երկրի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը:

Այս խորագրի վերջին նյութերը