Լրահոս

01.08.2012 15:38


Հնդկաստանի էներգետիկայի նախարարը նշանակվել է ՆԳ նախարար. երկրի կեսը հոսանքազրկվել էր, իսկ նախարարի պաշտոնը բարձրացրեցին

Հնդկաստանի էներգետիկայի նախարարը նշանակվել է ՆԳ նախարար. երկրի կեսը հոսանքազրկվել էր, իսկ նախարարի պաշտոնը բարձրացրեցին

Հնդկաստանում էլեկտրաէներգիայի համատարած խափանումից հետո էներգետիկայի նախարար Սուշիլա Կումարա Շինդեն ոչ թե ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այլ, փաստացի, ավելի բարձր պաշտոնը է ստացել՝ նշանակելով երկրի ներքին գործերի նախարար։ Այս մասին գրում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

71-ամյա Շինդեն իր գործունեության ընթացքում առաջին անգամ կգլխավորի ՆԳՆ-ն: Նա այս պաշտոնին է անցել այն բանից հետո, երբ իրեն նախորդողը նշանակվել է ֆինանսների նախարար: «The Times of India» թերթը նախորդ պաշտոնից Շինդեի հեռանալն անվանել է խորտակվող «Տիտանիկի» վրա նավապետի փոփոխություն:

Շինդեն նախարարությունից հեռանում է էներգետիկական ճգնաժամի համապատկերին. հուլիսի 31-ին երկրի տարածքի կեսից ավելիում էլեկտրականությունն անջատվել էր, գրեթե 600 մլն մարդ առանց լույսի էր մնացել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այս պահին Հնդկաստանումէլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է։

Այս խորագրի վերջին նյութերը