ԲՀԿ պատգամավորները մասնակցել են Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» համագումարին
ԲՀԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 30-ին Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» համագումարին Հայաստանից մասնակցում էին ԲՀԿ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ պատվիրակները հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի պետական Ռադայի և «Ռեգիոնների կուսակցության» գերագույն խորհրդի ղեկավարության հետ: Ի թիվս ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Չինաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Խու Ձինտաոի, համագումարին փոխանցվեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի ուղերձը: