Հունիսի 3-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 123 շենքի մոտից բեկորային կոտրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Վահե Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վահե Մ.-ն նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 00.30-ին, նշված շենքի մոտ գտնվող գարեջրատան բակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Վահե Մ.-ն ի վիճակի չէ հայտարարություն տալու:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Վիրավորվել է պայթյունի հետևանքով