Տնտեսական

01.08.2012 13:53


Սարգիս Սեդրակյան. «Գյուղատնտեսության նախարարությունն ամեն օր ասում է, թե ամեն ինչ լավ է, բայց իրականությունն այլ է՝ ամեն ինչ շատ վատ է»

Սարգիս Սեդրակյան. «Գյուղատնտեսության նախարարությունն ամեն օր ասում է, թե ամեն ինչ լավ է, բայց իրականությունն այլ է՝ ամեն ինչ շատ վատ է»

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դժգոհել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում ստեղծված ծանր վիճակից։ Սեդրակյանը իրավիճակը շատ վատ է գնահատել ու նշել, որ գյուղացին միշտ դժգոհում է, գյուղը դատարկվում է, և գյուղերում վիճակը վատ է.

Գյուղատնտեսության նախարարությունն ամեն օր ասում է, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է, սակայն պատկերը բոլորովին այլ է. ամեն ինչ շատ վատ է: Գյուղերն ամեն օր դատարկվում են, գյուղացին աղքատ է, և ամեն ինչ գնում է անապատացման, ու կա հետընթաց: Այստեղ ոչ մի լավ բան չկա։

Սեդրակյանը զգուշացրել է, որ առաջիկայում լուրջ մարտահրավերներ են սպասում Հայաստանին և ոչ միայն.

–Ամբողջ աշխարհում սպասվում են լուրջ մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, պետական մոտեցում. պետք է պարենային ապրանքների տնտեսում լինի, մինչդեռ անտերության է մատնված ամեն ինչ։ Եթե մենք ապրեինք նորմալ երկրում, ապա բոլոր գյուղնախարարները պետք է պատասխանատվության ենթարկվեին, սակայն նրանք գալիս, պաշտոնավարում են ու անցնում այլ պաշտոնների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը