Լրահոս

01.08.2012 11:15


Կարմիր Խաչի ներկայացուցիչները Հայաստանում այցելել են ինքնակամ գերի հանձնված ադրբեջանցի զիվորին

Կարմիր Խաչի ներկայացուցիչները Հայաստանում այցելել են ինքնակամ գերի հանձնված ադրբեջանցի զիվորին

Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Հայաստանում ադրբեջանցի գերի Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջևին։ Վերջինս երկու նամակ է փոխանցել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Կարմիր Խաչի մամլո խոսնակ Շահլա Գահրամանովան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանական բանակի զինվոր Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջևը այս տարվա հուլիսի 26-ին, առավոտյան ժամը 6:00-ին Թովուզի շրջանից հատելով Հայաստանի Հանրապետության սահմանը` ինքնակամ գերի էր հանձնվել հայ սահմանապահներին ` սպիտակ դրոշը ձեռքին:  Ադրբեջանցի զինծառայողի մոտ զենք չի եղել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն օրը հաստատել էր փաստը:

Այս խորագրի վերջին նյութերը