Մեկնարկեց Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը
Հունիսի 3-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկեց Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի չորրորդ երկօրյա նիստը, որը նախագահում են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Ավստրիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Յոհանն Զաքսը:
Նիստի ընթացքում Հայաստանի և Ավստրիայի պատվիրակության անդամները կքննարկեն զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը' նախանշելով նշված և այլ ոլորտներում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: Կողմերը կանդրադառնան նաեւ երկու երկրների ներկա և հեռանկարային տնտեսական իրավիճակին, հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը վերաբերող, ինչպես նաեւ առևտրի և ներդումների ոլորտում երկկողմ համագործակցության խնդիրներին:
Հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկումներ կծավալվեն նաև «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում ծրագրերի իրականացման համար» և «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» հայ-ավստրիական երկկողմ համաձայնագրերի նախագծերի շուրջ:
Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել 2002 թվականին Վիեննայում:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին