Լրահոս

01.08.2012 10:18


Հնդկաստանում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը

Հնդկաստանում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը

Հնդկաստանի հյուսիսային և արևմտյան շրջաններում ամբողջությամբ վերականգնվել է վերջին երկու օրերին խափանված էներգամատակարարումը: Հիշեցնենք, որ էներգամատակարարման խափանումը տեղի էր ունեցել հուլիսի 31-ին: Այս մասին տեղեկացնում է «Times of India»–ն։

Հնդկաստանի հյուսիսային, արևմտյան և արևելյան 22 նահանգներ հոսանքազրկվել էին, 684 միլիոն մարդ մնացել էր առանց էլեկտրականության: Էլեկտրամատակարարման այս խափանումը կարելի է համարել համաշխարհային պատմության մեջ ամենախոշորը։

Ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, խափանման պատճառ էր դարձել այդ նահանգների կողմից էներգասպառման չափի գերազանցումը, ինչն ավելացրել էր ճնշումը բաշխող ցանցերում և շուրջ 360 մլն մարդու զրկել էլեկտրաէներգիայից։ Իսկ հուլիսի 31-ի կոլապսի պատճառներն անհայտ են։

Այս խորագրի վերջին նյութերը