Լրահոս

01.08.2012 09:34


Շենգավիթում շահագործումից հանվում են հնամաշ խողովակներ

Շենգավիթում շահագործումից հանվում են հնամաշ խողովակներ

Շենգավիթ վարչական շրջանի գոտիավորման արդյունքում հերթական հնամաշ խողովակներն են հայտնաբերվել, որոնք շարունակում էին հոսակորուստների պատճառ հանդիսանալ և խոչընդոտել ջրամատակարարման շարունակականությանը: 100 մմ և 200 մմ տրամագծով երկու խողովակներ ապամոնտաժվել են, փոխարենը 400 մմ տրամագծով և ավելի բարվոք վիճակում գտնվող ջրագիծը ծառայելու է մաշվածների փոխարեն:

Ինչպես նշեց Հենրիկ Մարտիրոսյանը` «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասի գլխավոր ինժեները, բացի վերոգրյալից, շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ ապօրինի ջրամիացումներ, որոնք միանշանակորեն ապամոնտաժվել են: Ինչպես նաև բոլոր սեփական տների և հիմնարկ ձեռնարկությունների ջրաչափական սարքերը տեղափոխվել են ջրատարի մուտքագծի մոտ: Վերջինս հնարավորություն է ընձեռում ապօրինի ջրամիացումների բացառմանը: Ըստ գլխավոր ինժեների` ջրամատակարարումը Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում կվերականգնվի հուլիսի 31-ին առավոտյան, ինչպես հայտարարվել էր:

Հաղորդակցության բաժին

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը