Լրահոս

03.06.2009 15:53


Ղարաբաղի պատգամավորը հնարավոր է համարում ԼՂ բանակցային գործընթացում նոր շեշտադրումների ի հայտ գալը

Ղարաբաղի պատգամավորը հնարավոր է համարում ԼՂ բանակցային գործընթացում նոր շեշտադրումների ի հայտ գալը

«Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում առայժմ օբյեկտիվորեն չեմ տեսնում կողմերին բավարարող ձևակերպումներ»-այդ մասին Ստեփանակերտում, հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում, հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ Նրա խոսքերով նման ենթադրության համար հիմք է հանդիսանում կողմերի մոտեցումների համադրությունը։ Ընդ որում, չնայած որոշակի կարծիքներին, պատգամավորը գտնում է, որ Հայաստանը չի կոշտացրել իր դիրքորոշումը. «Հայաստանը միշտ էլ հայտարարել է, որ հակամարտության լուծման առանցքը, դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։ Եվ հերթական անգամ դրա հաստատումը, չի նշանակում դիրքորոշման կոշտացում»,-ասել է Աթանեսյանը։ Պատգամավորը ընդգծել է ԼՂՀ անկախության առաջնահերթությունը՝ նրա բնակչության համար ընդունելի սահմաններով, պետական կառավարման ազգային համակարգի և անվտանգության ամրապնդման կարևորությունը։ Վահրամ Աթանեսյանը հնարավոր է համարում ԼՂ բանակցային գործընթացում նոր շեշտադրումների ի հայտ գալը, եթե ԱՄՆ նախագահի Ռուսաստան կատարելիք այցը լինի արդյունավետ, այսինքն «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Կովկասի հարցում գան ընդհանուր հայտարարի»։

 

Այս խորագրի վերջին նյութերը