Լրահոս

31.07.2012 21:55


Գերմանիայում ստեղծվել է ևս մեկ նեոնացիստական կուսակցություն

Գերմանիայում ստեղծվել է ևս մեկ նեոնացիստական կուսակցություն

Գերմանիայի Դաշնությունում ստեղծվել է նոր կուսակցություն։ Sueddeutsche Zeitung–ը գրում է, որ կուսակցության առաջնորդը հայտնի նեոնացիստ և Հոլոքոստը ժխտող Քրիստիան Վորխն է։ Նրա ղեկավարած «Աջեր» քաղաքական ուժը շեշտադրումը դնում է գերմանական ազգի ինքնատիպության և ներգաղթյալների մուտքի արգելման վրա։ Վորխը պնդում է, որ «Աջերը» առաջնորդվում են բացառապես երկրի սահմանադրությամբ։

Կուսակցությունը ձևավորվել էր դեռևս այս տարվա մայիսին, սակայն մամուլը նրա մասին սկսել է գրել վերջերս, երբ հուլիսի 27-ին տեղի ունեցավ կաուսակցության անդրանիկ համագումարը։

Այս խորագրի վերջին նյութերը