Լրահոս

31.07.2012 16:45


Մոհամմադ Հոսամը դադարեցրել է իր դիվանագիտական առաքելությունը Երևանում

Մոհամմադ Հոսամը դադարեցրել է իր դիվանագիտական առաքելությունը Երևանում

Մամուլում տեղեկատվություն է տարածվել, որ Երևանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնական հայտագրով ՀՀ ԱԳՆ–ին տեղեկացրել է Մոհամմադ Հոսամ Հաֆեզի դիվանագիտական առաքելության դադարեցման մասին:

Նշենք, որ օրերս արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը տեղեկություն էր տարածել, թե Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մոհամմադ Հոսամն անցել է սիրիական ընդդիմության կողմը: Հայաստանում Սիրիայի դեսպանատնից տեղեկացրեցին, որ  Մոհամմադ Հոսամն արդեն մի քանի օր է, ինչ աշխատանքի չի ներկայանում։ Ընդ որում՝ նշվում էր, որ Հոսամը ոչ թե հյուպատոսն է, այլ հյուպատոսի խարհրդականը։ 

Այս խորագրի վերջին նյութերը