Եզդիներն աջակցում են Սիրիայից Հայաստան գաղթողներին
«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ–ի խորհրդի հայտարարությունը.
«Սիրիայում ընթացող իրադարձությունները հենց սկզբից էլ անհանգստացնող են եղել մեզ համար, սակայն այսօր ավելի քան անհանգստացած ենք Հալեպում ընթացող գործողությունների համար: Ինչպես հայտնի է, Հալեպում են բնակվում բազմաթիվ մեր հայ եղբայրներ եւ քույրեր, ովքեր խույս տալով Օսմանյան բռնություններից, բնակություն էին հաստատել այնտեղ: Մենք համոզված ենք, որ Հալեպում բնակվող հայերը այս պարագայում պետք է վերադառնան Մայր Հայաստան, քանի որ այնտեղ արդեն նրանց ֆիզիկական գոյությունը վտանգված է:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանում պետական մակարդակով այնքան էլ պատրաստ չէին սիրիահայ մեր եղբայրներին եւ քույրերին ընդունելու գործին: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը համոզված է, որ այսօր ավելի, քան երբևէ, պետք է համախմբվեն Հայաստանի բոլոր քաղաքացիները, որպիսզի սիրիահայ համայնքը դրսում չմնա և գոնե օթևանելու վայր տրամադրվի նրանց: Կարծում ենք, որ եթե Հայաստանում գործող չորս հազար կազմակերպություններից յուրաքանչյուրը մեկ ընտանիքի ապահովի «տանիքով», խնդիրը կլուծվի մեկ օրում:
Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցել Սիրիայից Հայաստան գաղթող մեր եղբայրներին և քույրերին: Սիրիահայ գաղթականների հարցերով զբաղվող անհատների հետ հաստատված կապի շնորհիվ հուսանք, որ մեր օգնությունը ժամանակին կլինի և տեղին»։