Մամեդյարովը հույս է հայտնել, որ Ֆրանսիան կակտիվացնի իր դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ։ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր: Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳ ղեկավարը հույս է հայտնել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան կակտիվացնի իր դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Կողմերի ձեռք բերած պայմանավորվածության արդյունքում, Ֆրանսիայի ԱԳ նախարարը մոտ ժամանակներս կայցելի Ադրբեջան։