Լրահոս

31.07.2012 14:28


Ադիբեկյան. «Ամենալուրջ խնդիրն այն է, թե ԲՀԿ-ի ձայները ո՞ւր կգնան՝ Քոչարյանի՞ն, Ծառուկյանի՞ն, թե՞ Օսկանյանին»

Ադիբեկյան. «Ամենալուրջ խնդիրն այն է, թե ԲՀԿ-ի ձայները ո՞ւր կգնան՝ Քոչարյանի՞ն, Ծառուկյանի՞ն, թե՞ Օսկանյանին»

«Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է առաջիկա նախագահական ընտրություններում հավանական թեկնածուների հարցին։

–Եթե ընդդիմադիր դաշտն առանձին թեկնածուներով հանդես գա, ապա Սերժ Սարգյսանի գործը բավականին կհեշտանա։ Դժվար կլինի միասնական թեկնածուով հանդես գալը,–ասել է Ադիբեկյանը։

Սոցիոլոգը նշել է, որ ընդդիմադիր դաշտում Սերժ Սարգսյանին կարող են մրցակից լինել տարբեր մարդիկ, սակայն.

 –Հիմա լուրջ խնդիրը դա չէ, ամենալուրջ խնդիրն այն է, թե ԲՀԿ-ի ձայները ո՞ւր կգնան՝ Քոչարյանի՞ն, Ծառուկյանի՞ն, թե՞ Օսկանյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը