Լրահոս

31.07.2012 14:20


Փոխոստիկանապետը կոչ է անում «վիժվածք Ծոմակին» չհերոսացնել

Փոխոստիկանապետը կոչ է անում «վիժվածք Ծոմակին» չհերոսացնել

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ֆեյսբուք»–ում անդրադարձել է Ծոմակ Օգանեզովայի հայտարարությանն ու դրա շուրջ ծավալված քննադատությանը և գրել.

«ԾՈՄԱԿԱՍԵՔՍԱԲՌՆԱՑԱՎ
Չէ ոնց ես հասկանում եմ իրոք երկրում տարածվում է կատաղության համաճարակը, բոլոր առումներով ու դա իրոք գնալով վարակիչ է դառնում: Ժողովուրդ անընդհատ ծիծաղել միեւնույն կատակի վրա դուք չեք կարող, այդ դեպքում ինչու՞ եք անընդհատ լալիս միեւնույն առիթով... 
Մեկ-մեկ շատ խորիմաստ մտքեր են գրվում, վերլուծություններ կատարվում 200, 300 հոգի էլ չի կարդում, բավական է սեքս, բռնություն, հայհոյանք կամ մի մարդկային վիժվածքի երկու տողանոց ախմախագիր ու գնա՜ց... Ապուշ, անիմաստ մեկնաբանությունները, նրա կեղտոտ բերանից դուրս եկած կեղտոտ բառերը օգտագործելը, նրան մարդու տեղ դնելը եւ ուշադրություն դարձնելը...Դուք ձեր այս քննարկումներով վիժվածքին հերոսացնում եք, մինչդեռ պետք էր արհամարել եւ որպես ոչնչության ընդամենը չնկատելու տալ»։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը