Լրահոս

31.07.2012 14:02


Կորած Ստրադիվարիուսի ջութակը հանձնել են հայտնաբերված իրերի գրասենյակ

Կորած Ստրադիվարիուսի ջութակը հանձնել են հայտնաբերված իրերի գրասենյակ

Ստրադիվարիուսի ջութակը՝ մի քանի միլիոն դոլլար արժողությամբ, շվեյցարական Բեռն քաղաքի հայտնաբերված իրերի գրասենյակին են հանձնել այն բանից հետո, երբ մոռացկոտ երաժիշտն իր գործիքը  թողել էր գնացքում։

Գործիքի տերն այն ժամանակավորապես տվել էր ընկերոջը, սակայն նա այնքան անփույթ էր գտնվել, որ արժեքավոր ջութակը մոռացել էր։ Իսկ երբ հիշել է ջութակի մասին, դրանք հայնտաբերելու ջանքերն ապարդյուն են անցել։ Սակայն արտաքին հսկողության տեսախցիկներն ամրագրել են, թե ինչպես է հաջորդ կայարանում մի մարդ վագոնից ջութակով դուրս գալիս։ Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել։ Երկու օր անց ջութակը բերել են երկաթգծի կորած իրերի գրասենյակ։ Գտնողի անունը չի հրապարակվում։    

2011թ. բարեգործական աճուրդում Ստրադիվարիուսի ջութակը վաճառվել էր 13,5 մլն դոլարով։ Այժմ ամբողջ աշխարհում XVIII դարի այս վարպետի ձեռքով պատրաստված մոտ 600 ջութակ է հաշվվում։

Նման դեպք տեղի էր ունեցել նաև 2008թ., երբ երաժիշտը չորս մլն դոլար արժողությամբ Ստրադիվարիուսի ջութակը թողել էր Նյու Յորքի տաքսիներից մեկում, իսկ տաքսու վարորդն այն  վերադարձրել էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը