Թուրք քաղաքական գործիչը պնդում է, թե Դավութօղլուին ԱԳՆ–ից կհեռացնեն
Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) փոխնախագահ Գյուրսեն Թեքինը հայտարարել է, թե Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն շուտով պաշտոնանկ կարվի: Նման հայտարարություն նա արել է «CNNturk» հեռուստաընկերության եթերում, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում: Ըստ Թեքինի՝ Դավութօղլուին պաշտոնից կազատեն Սիրիայի հանդեպ սխալ քաղաքականություն վարելու պատճառով։
Թուրք քաղաքական գործիչը հայտարարել է, թե Դավութօղլուն ողջ Թուրքիային գլխացավանքի մեջ է գցել, և Էրդողանը պատրաստվում է պաշտոնից հեռացնել նրան: Ընդդիմադիր գործիչը պնդել է, որ Ահմեդ Դավութօղլուն ձախողել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, իսկ նրան այդ պաշտոնում փոխարինելու է Նամըք Քորհանը։