Հրաչ Բերբերյան. «Գյուղացին ինչպե՞ս կարող է գումարը կամ սերմը տալ, եթե չոփ էլ չի հավաքել»
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ–ի նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին անդրադարձել է Հայաստանում ցորենի բերքի վատթար վիճակի հետ կապված հարցերին։ Բանախոսի պնդմամբ՝ Ռուսաստանից ներկրված ընտիր սերմացուն գյուղացիական տնտեսություններին վնաս հասցրեց, քանի որ մի շարք ցանքատարածություններում ցողունները մնացին գաճաճ՝ 17-20 սմ, և կոմբայնները չկարողացան բերքը հավաքել: Այժմ գյուղացիները պետք է վճարեն օգուտ չտված սերմացուի դիմաց:
–Գյուղացին ինչպե՞ս կարող է գումարը կամ սերմը տալ, եթե բերք չի ունեցել, չոփ էլ չի հավաքել,–ասել է Բերբերյանը՝ հավելելով, որ ռուսական ընտիր սերմացուն Հայաստանի կլիմայական պայմաններն չի համապասխանե մինչ այդ էլ համապատասխան փորձարկումներ չեն իրականացվել, ինչի պատճառով էլ ստեղծվել է նման ծանր իրավիճակ։
–Սա մասնագիտական սխալ է։ Այսինքն՝ մի չինովնիկ ձեռները քշտել–գնացել է Ռուսաստան՝ ինչ տվել են՝ բերել է,–հայտարարել է Հրաչ Բերբերյանը։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի գյուղնախարար Սերգո Կարապետյանի այն դիտարկումը, թե եղանակային վատ պայմանների պատճառով է այդ ամենը եղել, այսինքն՝ անձրևների և ձյան ծածկի բացակայությունն էր պատճառը, որ գյուղացիները տուժեցին, Հ. Բերբերյանը պատասխանել է.
–Նախարարը մի բան պետք է ասի՝ ասում ա։ Եղանակային պայմաններն այս տարվա շատ բարվոք են։
Բանախոսն առաջարկել է ներել գյուղացու պարտքը, այս տարվա ոռոգման ջրի վարձավճարից ազատել այն գյուղացիական տնտեսություններին, որոնք ցորենի բերք չեն ստացել, ինչպես նաև հաջորդ տարի անվճար սեմացու հատկացնել գյուղացիներին:

7or.am