Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի հարցով
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրայի հարցով հեռախոսազրույց են ունեցել և քննարկել այդ երկրում ընթացող վերջին իրադարձությունները։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Երկու երկրների ղեկավարները նշել են, որ Սիրիայի ժողովրդի արդար պահանջների իրականացման գործընթացն արագացնելու համար ԱՄՆ-ը և Թուրքիան ջանքերը միավորելու են:
«Երկու առաջնորդները նշել են, որ Հալեպում սիրիական վարչակարգը սեփական ժողովրդի դեմ հարձակումներ է իրականացնում, և այդ վայրագության պատճառով մտավախություն կա, որ Սիրիայում մարդկանց վիճակն ավելի կվատանա»,–ասված է Էրդողանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: