Քննարկվել են «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տարածքում առկա հիմնահարցերը
ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի նախկին Գիլան պետական արգելավայրի տարածքում առկա հիմնահարցերի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խմբի ընդլայնված նիստը:
Ընդլայնված նիստին մասնակցում էին «Խոսրովի արգելոց» , «Փրկենք թեղուտը», «Թռչկան», «Էկոդաշինք» քաղաքացիական նախաձեռնության անդամներ և մի շարք այլ բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահն ամփոփեց ՀՀ բնապահպանության նախարարի 2012թ հունվարի 31-ի N18-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի իրականացրած աշխատանքների արդյունքները, մասնավորապես`
2010թ կասեցվել է «Հովազաձոր» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքները,
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ գտնվող նախկին «Գիլան» պետական արգելավայրի տարածքում առկա հիմնահարցերի ուսումնասիրման, առաջարկությունների ներկայացման և հետագա աշխատանքների իրականացման նպատակով աշխատանքային խումբը մի շարք քննարկումներ է կազմակերպել, ինչպես նաև այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց` տեղում կիսակառույց շինության վիճակին ծանոթանալու և աշխատանքային խորհրդակցություն անցկացնելու համար:
աշխատանքային խումբը ուսումնասիրել է «Հովազաձոր» ՍՊԸ-ի իրավական փաստաթղթերը` շինարարական թույլտվությունը, նախագծերը:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը 25.06.2012 թ. N 25 գրությամբ դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի, Արարատ գրանցման բաժին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը չեղարկելու նպատակով:
5. Վերը նշված Արարատ գրանցման բաժնից 27.06.2012թ. N Կ-25/06/2012-4-0110 գրությամբ ստացվել է ծանուցում գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթի կասեցման վերաբերյալ, որում նշվում է, որ անշարժ գույքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 1 մասի 1 և 3 կետի սահմանված հիմքերով:
6. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնարարվել է սահմանված կարգով կրկին անգամ ծանուցել «Հովազաձոր» ՍՊԸ-ին 10 օրյա ժամկետում ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 925-Նև 2009 թվականի ապրիլի 23-ի N 500-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 866-Ն որոշման հիմքերով վարձակալության պայմանագրերը լուծելու մասին համաձայնություն ստանալու համար: Միևնույն ժամանակ «Հովազաձոր» ՍՊԸ-ին զգուշացվել է, որ համաձայնությունը չստանալու դեպքում հարցը կլուծվի դատական կարգով:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Քննարկվել են «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տարածքում առկա հիմնահարցերը
ՀՀ բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի նախկին Գիլան պետական արգելավայրի տարածքում առկա հիմնահարցերի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խմբի ընդլայնված նիստը:
Ընդլայնված նիստին մասնակցում էին «Խոսրովի արգելոց» , «Փրկենք թեղուտը», «Թռչկան», «Էկոդաշինք» քաղաքացիական նախաձեռնության անդամներ և մի շարք այլ բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահն ամփոփեց ՀՀ բնապահպանության նախարարի 2012թ հունվարի 31-ի N18-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի իրականացրած աշխատանքների արդյունքները, մասնավորապես`
5. Վերը նշված Արարատ գրանցման բաժնից 27.06.2012թ. N Կ-25/06/2012-4-0110 գրությամբ ստացվել է ծանուցում գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթի կասեցման վերաբերյալ, որում նշվում է, որ անշարժ գույքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 1 մասի 1 և 3 կետի սահմանված հիմքերով:
6. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնարարվել է սահմանված կարգով կրկին անգամ ծանուցել «Հովազաձոր» ՍՊԸ-ին 10 օրյա ժամկետում ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 925-Ն և 2009 թվականի ապրիլի 23-ի N 500-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 866-Ն որոշման հիմքերով վարձակալության պայմանագրերը լուծելու մասին համաձայնություն ստանալու համար: Միևնույն ժամանակ «Հովազաձոր» ՍՊԸ-ին զգուշացվել է, որ համաձայնությունը չստանալու դեպքում հարցը կլուծվի դատական կարգով:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն