Հուլիսի 28-ին՝ ժամը 20։55-ին, մի քաղաքացի ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին տանտերը հայտնել է, որ ժամը 20։00-ի սահմաններում մի անծանոթ կին իր բնակարանի մուտքի մոտ իրենից մի բաժակ ջուր է խնդրել, և մինչ ինքը կկատարեր խնդրանքը, անծանոթուհին ննջասենյակի գրասեղանից գողացել է դրամապանակը՝ գումարով և բանալիներով, բացի այդ՝ կինը փորձել է գողանալ նաև գրասեղանին դրված բջջային հեռախոսը, սակայն տեսնելով իրեն՝ հեռախոսը հանձնել է և հեռացել` տանելով դրամապանակը:
Նույն օրը՝ ժամը 23։55-ին, գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել 1953թ. ծնված Մանիկ Մ.-ին:
Զգուշություն նաև անծանոթներին ջուր տալիս