Լրահոս

30.07.2012 16:31


Գյումրիում կայացավ բնակբաշխման վերջին վիճակահանությունը

Գյումրիում կայացավ բնակբաշխման վերջին վիճակահանությունը

ՀՀ կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում Գյումրու «Մուշ»-2 եւ «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի  բնակարանների նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 60 հատ 1-սենյականոց,  26 հատ 2-սենյականոց  և 6 հատ 3–սենյականոց  բնակարնների բաշխման վիճակահանությունը կայացավ հուլիսի 27-ին Գյումրիի թիվ 21 դպրոցի դահլիճում:

Դա Գյումրիում 2010-2012թթ. բնակարանային շինարարության ծրագրով կառուցված բնակարանների բաշխման վերջին վիճակահանությունն էր:

Այսպիսով Գյումրու երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից բնակարաններ տրամադրվեցին 1040 ընտանիքի 2010 թ.-ին և 1781 ընանիքի էլ ընթացիք տարում:

Ներկայացնում ենք հուլիսի 27-ին կայացած բնակարաների բաշխման վիճակահանության «Շիրակ կենտրոնի» կողմից կատարած ամբողջական տեսագրությունը: http://youtu.be/AoayDe64A-U

Այս խորագրի վերջին նյութերը