Երևանի փոխոստիկանապետը մոմ է վառել Վահե Ավետյանի հիշատակին
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հերթական գրառումն է կատարել ֆեյբուքյան իր էջում։ Նա այն վերնագրել է «Մոմավառություն, բայցոչինքնահաստատմանփորձ... »։ Փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ երեկ իր ծննդյան օրն էր, և այնպես է ստացվել, որ երկու ծննդյան օր ունի՝ հուլիսի 19-ին և 29-ին. երկրորդն ուղղակի գրանցման օրն է, որը թյուրիմացաբար հայտնվել է նրա փաստաթղթերի մեջ և դարձել ծննդյան օր:
«Սովորաբար, այդ օրերին ես անհասկանալիորեն տխուր եմ, մռայլ, անտրամադիր ու անպայման գնում եմ եկեղեցի: Երեկ նույնպես գնացի, աղոթեցի ու մոմ վառեցի: ՄոմվառեցինաևՎահեԱվետյանիհիշատակիհամար: Հիշեցի, որմիքանիօրհետոնրաքառասունքնէ,ուկրկինկլինիմոմավառություն,ևմտածեցի, որլավկլինի, որպեսզիայսանգամայնլինիհոգեմաքրման, բարին, լավըսերմանելու, անկասկած՝լուռդատապարտմամբչարը, վատը, անմարդկայինըժխտելուփորձ: Ու հիմա ինձ համար զարմանալի է, որ կրկին ոստիկանությունը պետք է կոչ անի միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ այն խաղաղությամբ, մոմավառության խորհրդին համապատասխան անցկացնել, որպեսզի չկրկնվեն նախորդ երկու մոմավռությունների միջադեպերը, որպեսզի առանձին քաղաքացիներ, կազմակերպություններ ինքնահաստատման այլ միջոցներ և վայր ընտրեն: Ու՞րէեկեղեցին, ու՞րենմտավորականները, քաղաքական-հասարակականգործիչները, լրագրողները: Սաինչպասիվ, կրավորականկեցվածքէ, Ձեզչի՞հուզումայդամենը, թե՞ինչքանվատ, այնքանլավ, իչքանագրեսիա, սադրանք, այնքանպղտորջրումձուկորսալուհնարավորություն: Հարգելի հոգևորականներ, բացատրեք քրիստոնյաններին մոմավառության խորհուրդը, այն անցկացնելու կարգը, պահելաձեւը: Հորդորեք, բացատրեք, խորհուրդ տվեք քրիստոնեաբար իրագործել այն»,–գրել է Ռ. Մելքոնյանը:
Նա կարծում է, որ պետք է անպայման անցածից հետևություններ անեն բոլորը.
«Եսհասկանումեմ, որինչ–որուժեր, ոմանքփորձումենայսողբերգությունիցքամելամենինչ՝ մինչևվերջինկաթիլը: Սակայննորիցեմհիշեցնում՝ մոմավառությունըչպետքէվերածվիվառելու, պայթեցնելու, քառատելու, շահարկելու, ինքնադատաստանիգործողությունների՝լրագրողներիմիստվարհատվածի «շախտվող»կոչերի, ակտիվուագրեսիվմասնակցությանպայմաններում: Համաձայն եմ, պատիժը շատ կարևոր է, որովհետև եթե չես պատժում, չպատժվողը լկտիանում է: Սակայն պատիժը պետք է լինի գործող օրենքների շրջանակում: Ես չեմ ուզում արդարացնեմ ոստիկանության ամեն գործողություն, սակայն ոստիկանությունից դուք կկարողանաք ավելին պահանջել, եթե ինքներդ լինեք մի փոքր ավելի օրինապահ... Ես խնդրում, հորդորում և որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ խաղաղ, հանգիստ, աստվածահաճո մոմավառություն, հանգիստ մթնոլորտ, խաղաղ իրավիճակ, որպեսզի Վահե Ավետյանի հոգին քառասուն օր հետո խաղաղ համբառնի երկինք...»։
Գրառումից հետո փոխոստիկանապետը հետգրություն է թողել՝ հիշելով, որ իր համակուրսեցին, որ ակտիվ մասնակցում էր մոմավառություններին և մյուս ակցիաներին՝ ակտիվլացում, գոռգոռում, քաշքշում, նկարվում էր, իր նման մի քանի հոգու հետ լքել է Հայաստանը, «մի քանիսն էլ ինքնահաստատման պրոցեսում են...»։
Վերջում Երևանի փոխոստիկանապետը մաղթել է. «Բարին ընդ ձեզ»։
Երևանի փոխոստիկանապետը մոմ է վառել Վահե Ավետյանի հիշատակին
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հերթական գրառումն է կատարել ֆեյբուքյան իր էջում։ Նա այն վերնագրել է «Մոմավառություն, բայց ոչ ինքնահաստատման փորձ... »։ Փոխոստիկանապետը տեղեկացրել է, որ երեկ իր ծննդյան օրն էր, և այնպես է ստացվել, որ երկու ծննդյան օր ունի՝ հուլիսի 19-ին և 29-ին. երկրորդն ուղղակի գրանցման օրն է, որը թյուրիմացաբար հայտնվել է նրա փաստաթղթերի մեջ և դարձել ծննդյան օր:
«Սովորաբար, այդ օրերին ես անհասկանալիորեն տխուր եմ, մռայլ, անտրամադիր ու անպայման գնում եմ եկեղեցի: Երեկ նույնպես գնացի, աղոթեցի ու մոմ վառեցի: Մոմ վառեցի նաև Վահե Ավետյանի հիշատակի համար: Հիշեցի, որ մի քանի օր հետո նրա քառասունքն է, ու կրկին կլինի մոմավառություն, և մտածեցի, որ լավ կլինի, որպեսզի այս անգամ այն լինի հոգեմաքրման, բարին, լավը սերմանելու, անկասկած՝ լուռ դատապարտմամբ չարը, վատը, անմարդկայինը ժխտելու փորձ:
Ու հիմա ինձ համար զարմանալի է, որ կրկին ոստիկանությունը պետք է կոչ անի միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ այն խաղաղությամբ, մոմավառության խորհրդին համապատասխան անցկացնել, որպեսզի չկրկնվեն նախորդ երկու մոմավռությունների միջադեպերը, որպեսզի առանձին քաղաքացիներ, կազմակերպություններ ինքնահաստատման այլ միջոցներ և վայր ընտրեն:
Ու՞ր է եկեղեցին, ու՞ր են մտավորականները, քաղաքական-հասարակական գործիչները, լրագրողները: Սա ինչ պասիվ, կրավորական կեցվածք է, Ձեզ չի՞հուզում այդ ամենը, թե՞ ինչքան վատ, այնքան լավ, իչքան ագրեսիա, սադրանք, այնքան պղտոր ջրում ձուկ որսալու հնարավորություն: Հարգելի հոգևորականներ, բացատրեք քրիստոնյաններին մոմավառության խորհուրդը, այն անցկացնելու կարգը, պահելաձեւը: Հորդորեք, բացատրեք, խորհուրդ տվեք քրիստոնեաբար իրագործել այն»,–գրել է Ռ. Մելքոնյանը:
Նա կարծում է, որ պետք է անպայման անցածից հետևություններ անեն բոլորը.
«Ես հասկանում եմ, որ ինչ–որ ուժեր, ոմանք փորձում են այս ողբերգությունից քամել ամեն ինչ՝ մինչև վերջին կաթիլը: Սակայն նորից եմ հիշեցնում՝ մոմավառությունը չպետք է վերածվի վառելու, պայթեցնելու, քառատելու, շահարկելու, ինքնադատաստանի գործողությունների՝ լրագրողների մի ստվար հատվածի «շախ տվող» կոչերի, ակտիվ ու ագրեսիվ մասնակցության պայմաններում:
Համաձայն եմ, պատիժը շատ կարևոր է, որովհետև եթե չես պատժում, չպատժվողը լկտիանում է: Սակայն պատիժը պետք է լինի գործող օրենքների շրջանակում: Ես չեմ ուզում արդարացնեմ ոստիկանության ամեն գործողություն, սակայն ոստիկանությունից դուք կկարողանաք ավելին պահանջել, եթե ինքներդ լինեք մի փոքր ավելի օրինապահ...
Ես խնդրում, հորդորում և որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ խաղաղ, հանգիստ, աստվածահաճո մոմավառություն, հանգիստ մթնոլորտ, խաղաղ իրավիճակ, որպեսզի Վահե Ավետյանի հոգին քառասուն օր հետո խաղաղ համբառնի երկինք...»։
Գրառումից հետո փոխոստիկանապետը հետգրություն է թողել՝ հիշելով, որ իր համակուրսեցին, որ ակտիվ մասնակցում էր մոմավառություններին և մյուս ակցիաներին՝ ակտիվ լացում, գոռգոռում, քաշքշում, նկարվում էր, իր նման մի քանի հոգու հետ լքել է Հայաստանը, «մի քանիսն էլ ինքնահաստատման պրոցեսում են...»։
Վերջում Երևանի փոխոստիկանապետը մաղթել է. «Բարին ընդ ձեզ»։
7or.am