Տնտեսական

30.07.2012 15:32


Երևանում և մարզերում կանխվել են ապօրինի գործունեության մի շարք դեպքեր

Երևանում և մարզերում կանխվել են ապօրինի  գործունեության  մի շարք դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային ոլորտում, մասնավորապես ապօրինի գործունեություն ծավալողներին հայտնաբերելու ուղղությամբ: Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս հարկային դաշտից դուրս գործող հանրային սննդի և զվարճանքի օբյեկտ, ատամնաբուժարան ու չդրոշմավորված օղու վաճառքի դեպքեր են բացահայտել:  Պարզվել է, որ հանրային սննդի և զվարճանքի ապօրինի կետը գործել է Բաղրամյան 1/1 հասցեում, որի գործունեությունը կազմակերպել էր Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Սամվել Խուդոյանը: Իսկ մյուս դեպքերն էլ հայտնաբերվել են Մխչյան գյուղում:  Պարզվել է, որ գյուղի բնակիչ Ավետ Պողոսյանն, առանց համապատասխան լիցենզիայի և պետական գրանցման, ատամնաբուժական ծառայություն է մատուցում բնակիչներին, իսկ «Ջոնաշ.Մ» մթերային խանութում վաճառվում են չդրոշմավորված օղիներ:  Իսկ օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի աշխատակիցներն էլ օրերս Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում ապօրինի գիշերային ակումբ են հայտնաբերել: Պարզվել է, որ անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել է Երևանի բնակիչ Էրվին Մելիքյանը: Մեկ այլ դեպքով էլ Աբովյան քաղաքում հայտանբերվել է շշերի ընդունման կետի ապօրինի գործունեություն: ՕՀՎ 17-րդ բաժնի կողմից վերջերս բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 10 դեպք, որի արդյունքում կազմվել են համապատասխան վարչական ակտեր և լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 3 միլիոն դրամի հարկային պարտավորություն: Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկային դաշտից դուրս գործող ձեռնարկատիրության բացահայտմանն ուղղված միջոցառումները

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը