Լրահոս

30.07.2012 14:56


Հունիս-հուլիս ամիսներին կայացել է 38 միկրոավտոբուսային երթուղիների մրցույթ

Հունիս-հուլիս ամիսներին կայացել է 38 միկրոավտոբուսային երթուղիների մրցույթ

Շարունակվում է ամենօրյա հսկողություն իրականացվել հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Նախորդ երկու ամիսների ընթացքում տեխնիկապես անբավարար վիճակում գտնվելու պատճաով երթուղիներից դուրս են բերվել մի շարք մեքենաներ: Երևանի քաղաքապետարանի Տրասնպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Հունիս-հուլիս ամիսներին կայացել է 38 միկրոավտոբուսային երթուղիների մրցույթ, որի արդյունքում հաղթել է 24 երթուղի:

Անդրադառնալով թափառող կենդանիների խնդրին և բնակչության կողմից բարձրացված դժգոհություններին ու անհանգստություններին` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել շուրջօրյա համակարգված աշխատանքը և ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցառումները ապահովելու համար բնակչության անվտանգությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Այս խորագրի վերջին նյութերը