Լրահոս

30.07.2012 19:48


Պահանջում են մերկապարն ընդգրկել օլիմպիական մարզաձևերի շարքում

Պահանջում են մերկապարն ընդգրկել օլիմպիական մարզաձևերի շարքում

Մերկապարերի միջազգային ասոցիացիան պահանջում է այն ընդգրկել օլիմպիական սպորտաձևերի շարքում։ Այսպիսով՝ փորձ է արվում կոտրել խողովակի մոտ մերկանալով պարերին վերապահորեն վերաբերողների կարծրատիպը։ Իր հերթին Միջազգային օլիմպիական կոմիտեն պատրաստ է քննարկել այս պահանջը, և եթե այն համապատասխանի Օլիպիական խարտիային, ապա կընդունվի։ Հիմնականում պետք է ապացուցվի, որ այս մարզաձևով ամբողջ աշխարհում հետաքրքրված են միլիոնավոր մարդիկ։   

Նախաձեռնողները հույս ունեն, որ արդեն 2020թ. մերկապարը կընդգրկվի օլիմպիական խաղերի ցանկում։

Իսկ մինչ այդ, արդեն իսկ առաջին անգամ տեղի է ունեցել մերկապարի աշխարհի առաջնությունը, որին 25 երկրից մասնակցել է 60 մարդ։ Առաջին տեղը զբաղեցրել է Ուկրաինայի ներկայացուցչուհին։ Տղամարդկանց մենամարտում հաղթել է ռուսը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը