Լրահոս

30.07.2012 13:47


Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը կրկին նախագահականի մոտ էր

Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը կրկին նախագահականի մոտ էր

Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօր կրկին ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի գործողություն էր իրականացնում։ Հունիսի 7-ին նա այնտեղ ինքնահրկիզման փորձ էր կատարել։ Այսօր Ալումյանի հետ բողոքի գործողությանը մասնակցում էին նաև նրա դուստրերը՝ Կարինեն և Գայանեն։ Նախկին ոստիկանը հինգ անչափահաս երեխաների հայր է։ 10-ամյա Կարինեն առողջական խնդիրներ ունի։

Ալումյանը կրկին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով արտաժամյա աշխատանքի համար իր հավելավճարներն ու աշխատավարձը՝ ընդհանուր առմամաբ 2,5 մլն դրամ:

Նրա խոսքերով՝ իրեն ուղեկցել են ոստիկանություն և տեղեկացրել, որ այդ գումարը տալու հիմք չունեն։

Հուլիսի 26–ին էլ նա ՀՀ ոստիկանության շենքի առաջ էր հացադուլ սկսել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը