Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը նվազել է
Այսօրվա ասուլիսին ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը հայտնել է, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: «2012թ. վեց ամիսների ընթացքում գրանցվել է հանցագործության 187 դեպք, իսկ նախորդ տարի 255: Նվազել է նաև հանցագործություն կատարած անչափահասների քանակը՝ նախորդ տարի դրանք եղել են 213, այս տարի՝ 184»,–ասել է բանախոսը։
Նելլի Դուրյանը նշել է, որ ըստ հանցատեսակների՝ նվազել են գողություն և գույքի հափշտակում հանցատեսակները՝ նախորդ տարի եղել է 165, իսկ այս տարի` 90: Արձանագրվել է կողոպուտի 2 դեպք և ավազակության 1 դեպք: Մարմնական վնասվածնքեր պատճառելու 16 դեպք է եղել այս կես տարվա ընթացքում, իսկ նախորդ տարի` 25 դեպք է եղել: Նշված 16 դեպքից միայն մեկի դեպքում է, որ մարմնական վնասվածքը ծանր է եղել: Իսկ նախորդ կես տարվա ընթացքում արձանագրված 25 դեպքից 9-ը եղել են մարմնական ծանր վնասվածք հասցնելու դեպքեր:

7or.am