Լրահոս

30.07.2012 12:34


Հնդկաստանում 360 մլն մարդ առանց էլեկտրականության է մնացել

Հնդկաստանում 360 մլն մարդ առանց էլեկտրականության է մնացել

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի էլեկտրացանցերից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով երկրի հյուսիսային հատվածի ավելի քան 360 մլն բնակիչ զրկվել է էլեկտրականությունից։ Այս մասին գրում է «Նյու Յորք թայմզ»-ը:

Բացի Դելիից՝ հոսանքազրկվել է ևս 5 նահանգ` Ռաջաստանը, Ուտար Փրադեշը, Փենջաբը, Հիմաչալ Փրադեշն ու Հարյանան։ Այդ նահանգներում մետրոյի և գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է, իսկ փողոցներում իսկական քաոս է:

 Նշենք, որ նմանատիպ անջատումները սովորական երևույթ են Հնդկաստանում, այդ թվում նաև խոշոր քաղաքներում: Սակայն այս անջատումը վերջին տասնամյակում եղածներից ամենամեծ չափերն է ընդգրկում:

Այս խորագրի վերջին նյութերը