Բեսեսկուն կշարունակի ղեկավարել Ռումինիան, չնայած հանրաքվեին մասնակցողների 80%–ը դեմ է քվեարկել
Ռումինիայում երեկ անցկացվել է նախագահ Տրայան Բեսեսկուին պաշտոնից զրկելու վերաբերյալ համապետական հանրաքվեն, որը, սակայն, տապալվել է է բնակչույթան չափազանց ցածր հայտի պատճառով: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթեդ փրես»–ը։
Պաշտոնական տվյալներով՝ հանրաքվեի մասնացկության հայտը կազմել է 45,92%: Քվեարկությունը կայացած կհամարվեր, եթե մասնակցեր նվազագույնը բնակչության կեսը:
Ուշագրավ է, սակայն, որ Բեսեսկուն շարունակելու է ղեկավարել երկիրը այն դեպքում, երբ հանրաքվեին մասնակցողների ավելի քան 80%-ը նրա հեռանալու օգտին է ձայն տվել:
Նշենք, որ Բեսեսկուին պաշտոնանկ անելու փորձ արվել էր նաև 2007թ., և ամենահետաքրքրականն այն է, որ այն ժամանակ ևս հանրաքվեն տապալվել էր մասնակցության ցածր հայտի պատճառով: