ՀԱՄ ամերիկահայ կառույցի անունը շահարկում են ՀԱՄ-ից վտարվածները
Հայ Արիական Միաբանությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ի ՀԱՄ կառույցը, որը հանդես է գալիս Հայ Արիների Բռունցք (ՀԱԲ) անվամբ, շուրջ 10 տարվա պատմություն ունի, եւ գործում է միայն ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հրահանգներով:
ՀԱՄ առաջնորդի դեմ մահափորձից հետո, 2009թ. նոյեմբերին, երբ ՀԱՄ սփյուռքյան կառույցներում եւս եղան բազմակողմանի ստուգումներ, ԱՄՆ-ի ՀԱԲ պատասխանատու Արմեն Շահբազյանը, որ մինչ այդ ղեկավարել էր կառույցը, հեռացվեց ՀԱՄ շարքերից եւ պատասխանատու նշանակվեց ՀԱՄ ամերիկահայ կառույցի նվիրյալ անդամներից մեկը՝ Վարդան Զոհրաբյանը:
Նախկին ղեկավար Արմեն Շահբազյանը հեռացվել է տարիներ շարունակ գաղտնի դրամագողության եւ ՀԱԲ կառույցի անդամներին ՀԱՄ-ի գործունեությանը եւ հրահանգներին ոչ լիարժեք իրազեկ պահելու համար: Տարիներ շարունակ ամերիկահայ հայարիները հանգանակություն են կազմակերպել ՀԱՄ գործունեությանն աջակցելու համար, սակայն վերոնշյալ նախկին պատասխանատուն հավաքված գումարի մի մասը յուրացրել է՝ օգտվելով իր հանդեպ եղած վստահությունից:
2009թ. նոյեմբերին բոլոր վնասարարություններն ու անօրինականությունները վերջնականապես պարզվել են եւ ՀԱՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ՝ Արմեն Շահբազյանը մի քանի «գործընկերների» հետ հեռացվել է ՀԱՄ շարքերից (նաեւ՝ ԱՄՆ-ի ՀԱԲ կառույցից):
Սակայն վերջերս նա սկսել է ՀԱՄ-ՀԱԲ խորհրդանշաններով հանդես գալ Լոս Անջելեսի ամերիկահայության որոշ հեռուստածրագրերում, ինչը անթույլատրելի է եւ նպատակաուղղված սադրանք է ՀԱՄ-ի դեմ: Վերջերս նաեւ հանդես է եկել որպես «Հայ Արիների միության ԱՄՆ կառույցի ղեկավար» (http://www.youtube.com/watch?v=8tEseX-jrUE&feature=player_embedded), ինչը կեղծիք է եւ բացահայտ սուտ:
ՀԱՄ Գերագույն Խորհուրդը տեղեկացնում է սփյուռքահայությանը, հատկապես ամերիկահայությանը, որ Հայ Արիական Միաբանության ԱՄՆ-ի կառույցի՝ Հայ Արիների Բռունցքի պատասխանատուն Վարդան Զոհրաբյանն է, եւ Արմեն Շահբազյանը չի կարող ներկայացնել ՀԱՄ որեւէ կառույց: Իսկ եթե մինչ այս նրա հետ կնքվել է որեւէ գործարք, ապա ՀԱՄ-ը պաշտոնապես հայտարարում է, որ որեւիցե պատասխանատվություն չի կրում:
ՀԱՄ Գերագույն Խորհուրդը դիմում է ՀՀ իշխանություններին, որպեսզի ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության (կամ հյուպատոսության) միջոցով պատասխանատվության կանչեն ու կարգի հրավիրեն լոսանջելեսաբնակ Արմեն Շահբազյանին ու իր համախոհներին, քանզի ՀԱՄ քաղաքական թեւը՝ Հայաստանի Հայ-արիական կուսակցությունը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված կազմակերպություն է եւ գործում է ՀՀ օրենսդրության շրջանակներում: Այս մասին համապատասխան նամակ կհանձնվի նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին:
ՀԱՄ Գերագույն Խորհուրդը դիմում է նաեւ ԱՄՆ-ի իշխանություններին, որպեսզի իրենց քաղաքացի լոսանջելեսաբնակ Արմեն Շահբազյանը կարգի հրավիրվի՝ Հայաստանում օրենքի շրջանակներում գործող մեր կազմակերպության անունը միտումնավոր շահարկելու համար, ինչը, վստահ ենք, նաեւ ԱՄՆ-ի օրենքների խախտում է, քանզի ԱՄՆ քաղաքացին խախտում է մեր հեղինակային իրավունքը եւ վնասում է մեր կառույցի հեղինակությունը: Այս մասին համապատասխան նամակ կհանձնվի նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանություն:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ