Լրահոս

30.07.2012 10:15


«Նոր ալիք»–ում Սուրեն Առուստամյանը մրցանակ չստացավ (տեսանյութ)

«Նոր ալիք»–ում Սուրեն Առուստամյանը մրցանակ չստացավ (տեսանյութ)

Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային 11-րդ մրցույթի հաղթող է ճանաչվել Ռուսաստանը ներկայացնող Նիլուն։ Նա ստացել է ադամանդե «Բյուրեղյա ալիք»-ն ու 50 հազ. եվրո դրամական պարգև։ Երկրորդ տեղում իտալացի Կոնստանցիո Դել Պինտոն է։ Նա ստացել է 30 հազ. եվրո: Երրորդ տեղը զբաղեցրած ուկրաինուհի Մարիա Յարեմչուկը ստացել է 20 հազ. եվրո։

Այս մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Սուրեն Առուստամյանը։

Նա հանդես եկավ Էրիկ Կլեպտոնի «Change The World», Անդրեի «Իմ սերը քեզ» և Բրենդոն Սթուոնի «Next to you» երգերով։

Նշենք, որ մրցույթի կազմակերպիչները վերջին օրերին հանկարծակի փոխել էին Սուրենի երգացանկը։

Մրցութային երրորդ օրվա Սուրեն Առուստամյանի ելույթը կարող եք դիտել այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը