Հայազգի մարզիկը բնակարան և «Mercedes» պարգև ստացավ
Ռուսաստանի հավաքականին օլիմպիական մեդալ պարգևած հայազգի ձյուդոիստ Արսեն Գալստյանը բնակարան և «Mercedes» մակնիշի մեքենա է նվեր ստացել։ Նա առաջին մարզիկն է, ով այս մարզաձևում Ռուսաստնին ոսկե մեդալ է բերում։
23-ամյա Գալստյանը Կրասնոդարից է և հաղթանակի կապակցությամբ այս պարգևները ստացել է Կրասնոդարի ձյուդոյի ֆեդերացիայի հովանավոր շինարարական ընկերությունից։ Ռուսաստանիօլիմպիականկոմիտեիևսպորտինախարարության կողմից էլ մեր հայրենակիցը կստանա 4 մլնռուբլի։
Արսեն Գալստյանը եզրափակիչում հաղթեց ճապոնացի Խիրոակի Խիրոակուին:
«Ես իմ հաղթանակը նվիրում են երկրիս, ընտանիքիս և տուժած Կրիմսկին։ Մանկուց համոզված էի, որ օլիմպիական չեմպիոն եմ դառնալու։ Ուզում եմ ևս մեկ Օլիմպիադայում հանդես գալ: Դեռ երիտասարդ եմ, ժամանակ դեռ ունեմ»,-հայտարարել է Գալստյանը:
Գալստյանի հաղթանակին «Թվիթերի» իր էջում անդրադարձել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ գրելով.
«Մենք առաջին ոսկին ունենք: Արսեն Գալստյան: Ընտիր է: Ապրե՛ս»։
Հայազգի մարզիկը բնակարան և «Mercedes» պարգև ստացավ
Ռուսաստանի հավաքականին օլիմպիական մեդալ պարգևած հայազգի ձյուդոիստ Արսեն Գալստյանը բնակարան և «Mercedes» մակնիշի մեքենա է նվեր ստացել։ Նա առաջին մարզիկն է, ով այս մարզաձևում Ռուսաստնին ոսկե մեդալ է բերում։
23-ամյա Գալստյանը Կրասնոդարից է և հաղթանակի կապակցությամբ այս պարգևները ստացել է Կրասնոդարի ձյուդոյի ֆեդերացիայի հովանավոր շինարարական ընկերությունից։ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի և սպորտի նախարարության կողմից էլ մեր հայրենակիցը կստանա 4 մլն ռուբլի։

7or.am