Հալեպում մարտական գործողությունները շարունակվում են
Մի քանի ժամ տևած ընդմիջումից հետո Սիրիայի հյուսիսում` Հալեպում ու դրա մոտակայքում, մարտական գործողությունները վերսկսվել են։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։
Կառավարական զորքն ապստամբների հետապնդում էն քաղաքի Բեբ-էլ-Ջեդիդ, Զահրա և Արքուբ թաղամասերում: Ուղղաթիռները պարեկային ծառայություն են իրականացնում Սալահեդին ու Սախուր թաղամասերում։
Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդ Աբդել Բասետ Սեիդն Աբու Դաբիում ելույթի ժամանակ «սիրիացի ժողովրդի բարեկամներին» կոչ է արել զենք մատակարարել ապստամբներին։ Նրա խոսքով` Սիրիայի ազատ բանակը վատ է զինված, այդ իսկ պատճառով չի կարողանում հասնել որակական փոփոխության:
Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան, ըստ «Ֆրանս պրես» գործակալության, Հալեպում մարտերը դադարել էին: