Լրահոս

29.07.2012 10:04


Լոնդոն 2012. Հայաստանը ներկայացնող միակ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը դուրս մնաց պայքարից

Լոնդոն 2012. Հայաստանը ներկայացնող միակ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը դուրս մնաց պայքարից

Լոնդոնի օլիմպիական խաղերում բոքս մարզաձևում Հայաստանը ներկայացնող միակ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանն առաջին իսկ գոտեմարտում դուրս մնաց պայքարից:

1/32 եզրափակիչում Անդրանիկ Հակոբյանը պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Տարել Գաուշային:

Առաջին ռաունդում հայ բռցքամարտիկը հաղթեց 4:3 հաշվով, իսկ երկրորդ ռաունդն ավարտվեց ոչ ոքի՝ 4:4: Վճռորոշ` երրորդ ռաունդը նույնպես անցավ հավասար պայքարում, սակայն մենամարտի ավարտից 10 վայրկյան առաջ Հակոբյանը իրար հետևից ստանալով հուժկու հարվածներ` երկու անգամ հայտնվեց ռինգի հատակին:

Ամերկացի բռնցքամարտիկը հաղթեց նոկաուտով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը