Լրահոս

28.07.2012 13:59


Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 22-ից 28-նընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և մարտագծի ողջերկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

    ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը