Լրահոս

28.07.2012 13:37


Լոնդոն-2012. Հովհաննես Դավթյանը հաղթահարեց առաջին արգելքը

Լոնդոն-2012. Հովհաննես Դավթյանը հաղթահարեց առաջին արգելքը

Լոնդոնում մեկնարկած օլիմպիական խաղերում ասպարեզ դուրս եկավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 60 կգ քաշային ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը:

Մեր մարզիկը որակավորման փուլում հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Թոբիաս Էնգլմայերին: Հաջորդ փուլում Դավթյանի մրցակիցն է լինելու Ադրբեջանի ներկայացուցիչ Իլգար Մուշկիևը:

Ավելացնենք, որ 21-ամյա Մուշկիևը 2011թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրն է:

Այս խորագրի վերջին նյութերը