Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Հուլիսի 27-ին՝ ժամը 23։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1962թ. ծնված մի կին:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 23։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջն ու դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1991թ. ծնված Սերգեյ Խ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է