Տնտեսական

28.07.2012 12:02


Մեկ շաբաթում բանկերը 30 մլրդ դրամի վարկ են տրամադրել

Մեկ շաբաթում բանկերը 30 մլրդ դրամի վարկ են տրամադրել

2012թ. հուլիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79 262 155 ԱՄՆ դոլար՝ 408,88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90 728 731 ԱՄՆ դոլար՝ 410,32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18 300 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 408,21 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 3 150 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 410,41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է  5 872 638 եվրո՝  495,85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 21 545 128 եվրո՝ 504,20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 599 152 801 ՌԴ ռւբլի՝ 12,42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 89 664 896 ՌԴ ռւբլի՝ 12,67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տվյալներով՝ հուլիսի 15-հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30,0 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 36,2 մլն ԱՄՆ դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը