Լրահոս

28.07.2012 11:45


ՄԱԿ-ի դիտորդական առաքելության նախկին ղեկավար. «Ասադի իշխանության տապալումը ժամանակի հարց է»

ՄԱԿ-ի դիտորդական առաքելության նախկին ղեկավար. «Ասադի իշխանության տապալումը ժամանակի հարց է»

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության արդեն նախկին ղեկավար Ռոբերտ Մուդը հայտարարել է, որ նախագահ Բաշար Ասադի իշխանության տապալումը ընդամենը ժամանակի հարց է։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։

–Ինձ թվում է՝ դա ժամանակի հարց է, և ժողովրդի դեմ ռազմական ուժ կիրառած վարչակարգն անկասկած կտապալվի,–ասել է Սիրիայից անցած շաբաթ հեռացած գեներալ Մուդը՝ հավելելով, որ, ըստ իրեն, նույնիսկ Ասադի իշխանության տապալումը կարող է չդադարեցնել արդեն 16 ամիս շարունակվող արյունահեղությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական կառավարության զորքերը շրջափակել են Հալեպ քաղաքը և պատրաստվում են քաղաքում տեղակայված գրոհայինների դեմ վճռական գործողություններ սկսել։ 

Այս խորագրի վերջին նյութերը