Լրահոս

28.07.2012 11:09


Անդրեյ Շևչենկոն թողնում է ֆուտբոլը և մտնում քաղաքականություն (տեսանյութ)

Անդրեյ Շևչենկոն թողնում է ֆուտբոլը և մտնում քաղաքականություն (տեսանյութ)

Ուկրաինայի ազգային հավաքականի հարձակվող Անդրեյ Շևչենկոն որոշել է հեռանալ ֆուտբոլից: Ուկրաինայի առաջնության երրորդ մրցափուլում «Գովերլայի» հետ խաղից հետո լրագրողների հետ զրույցում Կիևի «Դինամոյի» 35-ամյա հարձակվողը հայտարարել է, որ պատրսատվում է թողնել ֆուտբոլը և քաղաքականություն մտնել: Այս մասին հաղորդում է ուկրաինական «rbc.ua»–ն։

Նշենք, որ վերջերս չինական «Ցինդաո Չժուննեն» ֆուտբոլային ակումբը Անդրեյ Շևչենկոյին տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր էր առաջարկել։ Ֆուտբոլիստը խնդրել էր իրեն մտածելու ժամանակ տալ։ Ըստ երևույթին, Շևչենկոն կայացրել է իր վերջնական որոշումը և կհեռանա ֆուտբոլից։  

Այս խորագրի վերջին նյութերը