Լրահոս

28.07.2012 09:55


Հերթական սկանդալը «Լոնդոն-2012»–ում

Հերթական սկանդալը «Լոնդոն-2012»–ում

Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմակերպիչները լիբանանցի ձյուդոիստների խնդրանքով ստիպված են եղել մարզումային սրահը մեծ էկրանի օգնությամբ բաժանել երկու մասի: Բանն այն է, որ լիբանանցի ձյուդոիստները հրաժարվել են նույն տատամիի վրա մարզվել իսրայելցի մարզիկների հետ:  Այս մասին գրում է «The Daily Star Lebanon-ը»–ը։

Նշենք, որ Լիբանանի ազգային օլիմպիական կոմիտեն առայժմ չի մեկնաբանել այս միջադեպը:

Հիշեցնենք, որ լիբանանցի ըմբիշ Կարեն Չամասը և իսրայելցի Էլիս Շլեզինգերը հանդես են գալու 63 կգ քաշային կարգում, և հնարավոր է նաև, որ նրանք մրցափուլերի ընթացքում իրար հանդիպեն։

Այս խորագրի վերջին նյութերը