Լրահոս

28.07.2012 09:52


Կիրականացվեն լրացուցիչ հերթապահություններ

Կիրականացվեն լրացուցիչ հերթապահություններ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հուլիսի 26-ի N 1726 - Ա  հրամանով սահմանել է «Ամառվա ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով մայրուղու Երևան-Սևան հատվածում  շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահությունները»:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների հետ համագործակցելով`  հուլիսի 27-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում`  ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը, մայրուղու Երևան-Սևան հատվածում ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայությունը կիրականացնի լրացուցիչ հերթապահություններ:

Այս խորագրի վերջին նյութերը