Լրահոս

28.07.2012 08:45


Լոնդոն–2012–ի մեկնարկը տրված է

Լոնդոն–2012–ի մեկնարկը տրված է

Երեկ կեսգիշերին Լոնդոնում մեկնարկեցին 30–րդ Օլիմպիական խաղերը։ Հանդիսավոր բացման արարողության ժամանակ վառվեց ջահը, որը օլիմպիական խաղերին կուղեկցի մինչև օգոստոսի 12–ը։

Այս խաղերին կմասնակցի 205 երկիր ներկայացնող 10 500 մարզիկ։ Հայաստանը կներկայացնի 25 մարզիկ՝ ազատ ոճի ըմբիշներ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Հաջիմուրադ Նուրմուհամեդովը (84 կգ ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը, ձյուդոիստներ Հովհաննես Դավթյանը (60 կգ), Արմեն Նազարյանը (66 կգ), լողորդներ Միքայել Քոլոյանը, Անահիտ Բարսեղյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, թաեքվոնդոիստ Արման Երեմյանը (80 կգ), նիզականետորդներ Մելիք Ջանոյանը, Քրիստինե Հարությունյանը, հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանը, Արսեն Սարգսյանը, ծանրամարտիկներ Առաքել Միրզոյանը (69 կգ), Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ), Նորայր Վարդանյանը (94 կգ), Վանիկ Ավետիսյանը (69 կգ, պահեստային), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), Իզաբելլա Յայլյանը (56 կգ, պահեստային):

Կխաղարկվի 302 մեդալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը