Ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը վնասվածք է ստացել. ամենայն հավանականությամբ, նա չի մասնակցի օլիմպիական պայքարին
Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական մեկնարկից առաջ ցավալի լուր է ստացվել. վնասվածք է ստացել Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջատարը՝ աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը, ով հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում:
Ներկայումս Լոնդոնում գտնվող ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներից «ArmSport.am»-ը տեղեկացել է, որ Մարտիրոսյանը մեջքի վնասվածք է ստացել մարզման ժամանակ և, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մրցահարթակ դուրս գալ օլիմպիական խաղերում:
Հայ երկրպագուները մեծ հույսեր էին կապում Մարտիրոսյանի հետ ու նրան համարում օլիմպիական չեմպիոնի ամենահավանական թեկնածուներից մեկը։